Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանում չկարողացավ տպավորել իր խաղով «Մանչեսթեր Յունայթեդում»:
23-ամյա ֆուտբոլիստի ապագան անորոշ է, և մրցակից ակումբներն ակտիվորեն հետևում են նրա շուրջ ստեղծված իրավիճակին:
Ըստ Daily Star-ի, «Տոտենհեմը» դիտարկում է Սանչոյի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը և կարող է առաջարկել 50 միլիոն ֆունտ:
2022/2023 մրցաշրջանում Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դրանցում ֆուտբոլիստը յոթ գոլ է խփել և երեք արդյունավետ փոխանցում կատարել:
























































