«Լիվերպուլի» նախկին մարզիչ Գրեմ Սունեսը խոսել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչի մասին, որում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Ինտերի» հետ։
«Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել այսօրվա խաղում մինչև ընդմիջում. ինձ թվում է, որ «քաղաքաբնակները» խնդիրներ չեն ունենա «Ինտերի» հետ։
Այս եզրափակչում հաղթելը կարող է նոր էջ բացել մրցաշարի պատմության մեջ, որտեղ «Մանչեսթեր Սիթին» դեռ երկար ժամանակ կգերիշխի», — մեջբերում է Սունեսին Daily Mail-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 10-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։