Goal պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։
Թիմի կազմում ընդգրկվել են նաև Էրլինգ Հալանդը, Վինիսիուս Ժունիորը և Կևին Դե Բրույնեն:
Խորհրդանշական հավաքականն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի՝
Դարպասապահ. Անդրե Օնանա (Ինտեր)
Պաշտպաններ՝ Ջովանի Դի Լորենցո (Նապոլի), Ռուբեն Դիաս (Մանչեսթեր Սիթի), Ֆրանչեսկո Աչերբի (Ինտեր), Ֆեդերիկո Դիմարկո (Ինտեր):
Կիսապաշտպաններ՝ Սանդրո Տոնալի (Միլան), Ռոդրի (Մանչեսթեր Սիթի), Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի):
Հարձակվողներ՝ Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի), Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի), Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ):
Խորհրդանշական հավաքականի գլխավոր մարզիչ է ընտրվել Սիմոնե Ինձագին, ով աշխատում է Ինտերում։
Այսօր Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Մրցաշարում հաղթանակի համար կպայքարեն Միլանի «Ինտերը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»։