ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի վիճակը, որը կրկին արհեստական կոմայի մեջ էր հայտնվել, բարելավվել է, հաղորդում է L’Équipe-ը՝ վկայակոչելով այն կլինիկայի բժիշկներից մեկի խոսքերը, որտեղ բուժում է ֆուտբոլիստը։
«Հուսադրող նշաններ կան, բայց մենք պետք է շատ զգույշ լինենք», — մեկնաբանել է Սևիլիայի հիվանդանոցի աշխատակիցներից մեկը դարպասապահի վիճակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիկոն ընկել է ձիուց և գլխի վնասվածք է ստացել։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղային արյունազեղում։ Ավելի ուշ դարպասապահի ներկայացուցիչները հայտնել են, որ խաղացողի հետ դժբախ դեպք է պատահել, քանի որ ձին հարվածել է նրա գլխին: