«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն պատասխանել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ փոխըմբռնման մասին հարցին։
«Սեր էր առաջին հայացքի՞ց. Ոչ, ես երջանիկ եմ իմ կնոջ հետ: Ես չգիտեմ, թե ինչպես նկարագրել այն: Դա մի բան է, որը ես չեմ կարող բացատրել, երբեմն դու զգացմունքներ ես ունենում խաղացողի հանդեպ և ուղղակի գիտես, թե նա ինչ է ուզում: Մենք իսկապես լավ աշխատեցինք, և նա սկսեց անհավանական արագությամբ գոլեր խփել: Նա լիովին ինտեգրվել է թիմում ու շատ կարևոր է մեզ համար»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում BBC-ն։
2022/2023 մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, որոնցում դարձել է 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։