«Պարի Սեն Ժերմենի» նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է փարիզյան ակումբից Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխության մասին՝ պատասխանելով ամռանը Փարիզում նախատեսված հերթական կադրային հեղափոխության մասին հարցին։
«Ինչպե՞ս եմ ես վերաբերվում ՊՍԺ-ում նոր հեղափոխությանը: Ինչպես ասվում է հայտնի անեկդոտում՝ ինձ հետ դժվար է, բայց առանց ինձ անհնար է։
Ինչ վերաբերում է Մեսսիին… Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց. Նա արտասովոր մարդ է և հիանալի խաղացող, ով արժանի է Պելեի և Դիեգո Մարադոնայի հետ նույն հարթության վրա ֆուտբոլային պանթեոն մտնելուն։ Նա կատարել է իր ընտրությունը, որը թույլ կտա հնարավորինս լավ համատեղել ընտանիքն ու աշխատանքը։ Եթե պատերազմ ես գնում, Լեոյի հետ վտանգ չկա, որ միայնակ կմեռնես: Մյուսների հետ՝ այո»,- ասել է Լեոնարդոն Corriere della Sera-ին տված հարցազրույցում։
Լեոնարդոն ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամանակահատվածներում՝ 2011-ից 2013 և 2019-ից 2022 թվականներին։