Մարտին Էդեգորը ճանաչվել է «Արսենալի» 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նորվեգացի կիսապաշտպանը ստացել է երկրպագուների ձայների 55%-ը։
Երկրորդ տեղում Բուկայո Սական էր երրորդը՝ Գաբրիել Մարտինելին։
Անցած մրցաշրջանում Էդեգորը Պրեմիեր լիգայի 37 խաղ է անցկացրել՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։