«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է անգլիական ակումբում իր նորամուտի մրցաշրջանի մասին։
– Ի՞նչ զգացիք «Սիթի» տեղափոխվելուց հետո:
– Ես շատ ոգևորված էի նման մեծ մարտահրավերի պատճառով: Գիտեի, որ գալիս եմ մի թիմ, որտեղ գոլ խփելու և արդյունքների վրա ազդելու շատ հնարավորություններ կունենամ։ Բարեբախտաբար, ինձ մոտ ամեն ինչ ստացվեց։ Ինձ շատ դուր եկավ Մանչեսթերում իմ առաջին մրցաշրջանը։
-Մանչեսթեր տեղափոխվելը նման էր տուն վերադառնալուն՝ հաշվի առնելով ձեր ընտանիքի պատմությունը: Ի՞նչ է նշանակում այս ակումբը Ձեզ և ձեր ընտանիքի համար:
-Իհարկե, դա շատ բան է նշանակում։ Բոլորը տեսել են իմ նկարները «Սիթիի» համազգեստով, երբ ես փոքր էի: Ես պարզապես ցանկանում եմ շարունակել հաջողության հասնել այստեղ՝ քրտնաջան աշխատել և ուրախացնել մեր երկրպագուներին: Ես վայելում եմ Մանչեսթերում կյանքը և այս թիմում խաղալը: