ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն կրկին հայտնվել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Դարպասապահը դեռևս գտնվում է Սևիլիայի հիվանդանոցում։ Հունիսի 7-ին տեղեկություններ հայտնվեցին, որ Ռիկոյի ինքնազգացողությունը աստիճանաբար բարելավվում է, սակայն շարունակում է մնալ ծանր։ Այսօր՝ հունիսի 9-ին, հայտնի դարձավ, որ բժիշկները կրկին հանգստացնող դեղամիջոցներ են օգտագործել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռիկոն ընկել է ձիուց և գլխի վնասվածք է ստացել։ Նա ընդունվել է Սևիլիայի հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղային արյունազեղում։ Ավելի ուշ դարպասապահի ներկայացուցիչները հայտնել են, որ խաղացողը վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ ձին հարվածել է նրա գլխին:
Ռիկոն ՊՍԺ-ում է 2020 թվականից։ Դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։