Հարի Մագուայրը լավագույն մրցաշրջանը չի անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում». պաշտպանը պարբերաբար քննադատությունների էր ենթարկվում խաղադաշտում իր սխալների պատճառով։
Ինչ-որ պահի նա կորցրեց հիմնական կազմի խաղացողի կարգավիճակը՝ չնայած հանդիսանում է թիմի ավագը։
Ակնկալվում էր, որ Մագուայրը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հատկապես, որ ակումբը մոտ էպայմանագիր կնքելուն «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի հետ: Այնուամենայնիվ, 30-ամյա պաշտպանը որոշել է մնալ «Օլդ Թրաֆորդում» և պայքարել խաղաժամանակ ստանալու համար, հայտնում է TalkSPORT-ը։
2022/2023 մրցաշրջանում Հարի Մագուայրը մասնակցել է 31 հանդիպման տարբեր մրցաշարերում։
























































