«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է Միլանի «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչի հանդիպման մասին։ 31-ամյա բելգիացին նշել է ճիշտ հոգեբանական վիճակի կարևորությունը։
«Դժվար թե մենք որոշենք ինչ-որ բան փոխել մեր խաղում։ Կփորձենք մեզ հանգիստ զգալ և լավ պատրաստվել, ինչպես ցանկացած հանդիպման։
«Ինտերը» չէր անցնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, եթե ուժեղ թիմ չլիներ։ Հաղթելու համար մեզ պետք է ավելի շատ գոլեր խփել և նրանցից լավ պաշտպանվել:
Մենք պետք է ցուցադրենք այն ֆուտբոլը, որին ընդունակ ենք։ Մենք գիտակցում ենք առաջիկա հանդիպման կարևորությունը։ Բայց որքան հանգիստ դուրս գանք խաղին, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի հաջողության հասնել»,- մեջբերում է Դե Բրույնեին Football Italia-ն։