«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «քաղաքաբնակներին» չի համարում աշխարհի ամենաուժեղ թիմը։
«Եզրափակչից առաջ ոչ մի կանխատեսում չի կարող լինել. Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենաուժեղ թիմը չէ, բայց նրանք գիտեն, թե ինչպես խաղալ լավագույն ֆուտբոլը:
Ես լավ եմ ճանաչում Սիմոնե Ինձագիին, տեսել եմ, թե ինչպես է նա աճում որպես խաղացող և մարզիչ: Հավատացեք նրան: Մի՞թե նա մի քանի շաբաթ առաջ քննադատների թիրախում չէր։ Մարզչի աշխատանքը հեշտ չէ»,- ասել է Մանչինին La Stampa-ին տված հարցազրույցում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։