Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ պատրաստ են պայմանագիր առաջարկել կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին, ով վերջերս «Լեսթերի» հետ լքեց ԱՊԼ-ն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Նյուքասլն» ու «Տոտենհեմը» պատրաստ են պայքարել անգլիացու տրանսֆերի համար։
Ավելի վաղ նշվում էր, որ «Լեսթերն» իր կիսապաշտպանի համար կպահանջի մոտ 55 միլիոն եվրո։ Աղբյուրը հայտնում է, որ «Տոտենհեմի» նոր մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությանը գնել Մեդիսոնի տրանսֆերը։ Միևնույն ժամանակ, «Նյուքասլը» ևս հավակնում է խաղացողի տրանսֆերին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում Մեդիսոնը դարձել է 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։