«Տոտենհեմը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը:
Հավաքածուն ավանդաբար պատրաստված է սպիտակ գույնով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Առաջին անգամ նոր մարզաշապիկով «Տոտենհեմը» հուլիսի 18-ին կխաղա «Վեսթ Հեմի» հետ Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջագայության շրջանակում:
























































