Անգլիացի մասնագետ Ռոյ Հոջսոնը կիսվել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին իր կարծիքով, որը կկայանա շաբաթ երեկոյան։
Եզրափակչում հանդիպելու են մրցաշարում դեռ չհաղթած «Մանչեսթեր Սիթին» և Միլանի «Ինտերը», որը վերջին անգամ հաղթել է ՉԼ-ն 2010 թվականին։
«Իհարկե, Գվարդիոլայի թիմը ֆավորիտի կարգավիճակ ունի։ Բայց Չեմպիոնների լիգայի եզրափակչում ամեն ինչ կարող է պատահել։
Սիմոնե Ինձագին շատ կազմակերպված թիմ ունի։ Թիմը հակագրոհներում շատ վտանգավոր է, ինչը կարող է խնդիրներ ստեղծել Գվարդիոլայի թիմի համար»,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն։