ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է 7 ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրել, հայտնում է L’Equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները 60 միլիոն եվրոյի դիմաց ձեռք կբերեն «Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեին։ Աղբյուրի տեղեկություններով՝ մնացած նորեկները ակումբին կմիանան ազատ գործակալների կարգավիճակով։
Հայտնի է դարձել նաև, որ փարիզցիները պայմանագիր կկնքեն Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոյի հետ, ով պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռանում է մադրիդյան ակումբից։
Ավելի վաղ ՊՍԺ-ից հեռացել էին Սերխիո Ռամոսն ու Լիոնել Մեսսին։ Չորեքշաբթի՝ հունիսի 7-ին, արգենտինացին հայտարարեց, որ տեղափոխվելու է «Ինտեր Մայամի»: