Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շուտով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, հարձակվողն արդեն ասել է թիմակիցներին, որ պատրաստվում է տեղափոխվել մադրիդյան թիմ։
Նշվում է, որ Քեյնը հակված է «Ռեալ» տեղափոխվելուն։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել 80 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրած 49 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































