«Արսենալը» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպան Ժորժինյոյի տրանսֆերը։ Ըստ 90min-ի՝ ակումբում մտադիր են 31-ամյա իտալացի կիսապաշտպանից բաժանվել գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Իտալացին միացել է «Արսենալին» այս տարվա հունվարին: 2022/2023 մրցաշրջանի երկրորդ կեսում Ժորժինյոն 16 հանդիպում անցկացրեց թիմի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում մեկ գոլային փոխանցում կատարեց։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։