Իլկայ Գյունդողանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հունիսի վերջին։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 32-ամյա խաղացողը ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային թիրախն է։
Փարիզյան ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանով, որը կարող է գոլեր խփել և պաշտպանությունից հարձակման ավելի սահուն անցում ապահովել:
«Բարսելոնան» և «Արսենալը» հետաքրքրված են Գյունդողանի ծառայություններով։ ՊՍԺ-ին հայտնել են, որ իսպանական ակումբը առաջնահերթություն է խաղացողի համար: Այնուամենայնիվ, Յուլիան Նագելսմանի հնարավոր նշանակումը կարող է հանգեցնել նրան, որ գերմանացի մարզիչը համոզի կիսապաշտպանին միանալ ՊՍԺ-ին:
Անցած մրցաշրջանում Իլկայը Պրեմիեր լիգայի 31 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































