Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում մեկնարկել է World Challenge Cup մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցում են նաև հայ մարմնամարզիկները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ թափերի և զուգաայտերի վարժություններից, իսկ Գագիկ Խաչիկյանը՝
նժույգ թափերից:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են նաև Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, ինչպես նաև Մանե Պողոսյանը:
Մարմնամարզիկները հանդես են գալիս մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ:
Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարական խմբում: