Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն, հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն Զիդանին է դիմել թիմը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու առաջարկով, սակայն 50-ամյա մասնագետը մերժել է՝ չնայած փարիզցիների առաջարկած բարձր աշխատավարձին։ Զիդանը արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում։
Այս պահին հաղորդվում է, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է այնպիսի թեկնածուներով, ինչպիսիք են Լուիս Էնրիկեն և Խաբի Ալոնսոն։ «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանը դեռ առաջնահերթ տարբերակ է համարվում։ ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիս Կամպուշը վերջերս հանդիպել է գերմանացի մարզչի ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն նշանակումից մեկ տարի հեռացրել էր Քրիստոֆ Գալտիեին գլխավոր մարզչի պաշտոնից։