«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբն արդեն պայմանավորվել է հանդիպում անցկացնել 22-ամյա ֆրանսիացու գործակալների հետ։ Մերսիսայդցիները դիտարկում են նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեին ձեռք բերելու տարբերակը:
2022/23 մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում ֆրանսիական թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո:
22-ամյա Կոնեի ակտիվում «Բորուսիայի» կազմում անցկացրած 31 խաղում 1 գնդակ և 1 գոլային փոխանցում է։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։