«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը ակումբ։
«Ինձ զարմացնում է այս տեղեկությունը… դա մեր պլանների մեջ չի մտնում: Ես իսկապես գնահատում եմ նրան, բայց մենք տարբեր առաջնահերթություններ ունենք։ Սպորտային բաժինն արդեն կողմնորոշվել է ամառային բոլոր տրանսֆերների հարցում»,- Չավի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»՝ Լիոնել Մեսսիի տրանսֆերի ձախողումից հետո։
Նեյմարը ՊՍԺ-ում է 2017 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: