Կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերը մեկնաբանել է «Բրայթոնից» «Լիվերպուլ» տեղափոխությունը:
«Զարմանալի զգացողություններ ունեմ: Սա իմ երազանքն էր, որն իրականացել է, զարմանալի է այստեղ լինելը, և ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու ելույթներս այս թիմի կազմում: Ես ցանկանում էի թիմում լինել նախամրցաշրջանային առաջին օրվանից, ուստի լավ է, որ ամեն ինչ այդպես էլ ստացվեց:
Անհամբեր սպասում եմ թիմակիցներիս հետ հանդիպմանը: Սա ֆանտաստիկ տարի էր ինձ համար՝ աշխարհի առաջնությունը, այն, ինչի մենք հասել ենք «Բրայթոնի» հետ, բայց հիմա ժամանակն է մտածել «Լիվերպուլի» մասին և փորձել ավելի լավ խաղացող լինել»,- ասել է ֆուտբոլիստը:
«Լիվերպուլը» հայտարարել է, որ 24-ամյա խաղացողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
























































