«Վեսթ Հեմի» սեփականատեր Դևիդ Սալիվանը հաստատել է, որ այս ամառ թիմից կհեռանա կիսապաշտպան Դեկլան Ռայսը:
«Կարծում եմ, որ սա նրա վերջին խաղն էր: Մենք նրան խոստացանք, որ նա կկարողանա հեռանալ։ Ժամանակի ընթացքում նա պետք է դա աներ, և մեզ փոխարինող պետք կգա։ Սա այն չէ, ինչ մենք ուզում ենք։
Մենք նրան շաբաթական 200.000 ֆունտ ենք առաջարկել 18 ամիս առաջ: Նա հրաժարվել է։ Նա ցանկանում է հեռանալ։ Չի կարելի պահել մի խաղացողի, ով չի ցանկանում լինել ակումբում»,- ակումբի ղեկավարի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2017 թվականից։ Լոնդոնյան ակումբի կազմում նա 245 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփել է 15 գոլ։