«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելոն կարող է տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին հայտնում է skysports.com-ը։
Ակումբները երկխոսություն են վարում ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության թեմայով։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատրաստ է բաց թողնել խաղացողին։
Ինքը՝ պորտուգալացին, կցանկանար կարիերան շարունակել Լա Լիգայում։