Ֆրանսիական «Լիոնը» հայտարարել է, որ հարձակվող Մուսա Դեմբելեն ամռանը կհեռանա թիմից. ֆուտբոլիստը չի երկարաձգել պայմանագիրը:
«Ժամանելով ակումբ 2018 թվականի օգոստոսին՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ, Մուսա Դեմբելեն շատ ժամանակ չխլեց Ֆրանսիայի առաջնությունում հարմարվելու համար: ՊՍԺ-ի սանը Լիոնի կազմում իր առաջին մրցաշրջանում 46 խաղում 20 գոլ է խփել: Նա նաև հաստատեց իր վրա դրված հույսերը՝ նույնքան խաղերում խփած 24 գոլով։ 2019/2020 մրցաշրջանում նա մասնակցել է Չեմպիոնների լիգայում Լիոնի հերոսական արշավին։
2021 թվականի սկզբին Մադրիդի «Ատլետիկոյում» վարձավճարով հանդես գալուց հետո, որի ընթացքում նա նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, Մուսա Դեմբելեն շարունակեց խաղալ «Լիոնում» իր սովորական մակարդակով: 2021/2022 մրցաշրջանում նա 36 խաղում խփել է 22 գոլ։
Լիոնի կազմում անցկացրած 172 խաղում նա դարձել է 70 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Շնորհակալություն, Մուսա, և բարի կարիերա»,- ասված է ֆրանսիական ակումբի հայտարարությունում։