«Տոտենհեմը» կարծում է, որ Հարի Մագուայրի տեղափոխությունը կարող է ազդել Հարի Քեյնի ապագայի վրա:
Լոնդոնյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում 30-ամյա կենտրոնական պաշտպանի նկատմամբ։
Նշվում է, որ Մագուայրի հնարավոր տրանսֆերը կապ չունի Քեյնի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության հետ։ Այս խաղացողների փոխանակում չի լնի։
Ընդհակառակը, ըստ The Telegraph-ի, «Տոտենհեմի» հետաքրքրությունը Մագուայերի նկատմամբ կարող է դիտվել որպես Քեյնին թիմում պահելու քայլ։ Մագուայրն ու Քեյնը մտերիմ հարաբերություններ ունեն, նրանք ընկերներ են։ Քեյնը բազմիցս խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել հավաքականում իր թիմակցի տրանսֆերը։
«Տոտենհեմը» դեռ չի հայտարարել, թե արդյոք նախատեսում է առաջարկ անել պաշտպանի համար։ Չկա վստահություն, որ այն կլինի: Այնուամենայնիվ, ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագն այս մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղալով 1593 րոպե։