ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Ֆուտբոլիստը, ինչպես հայտնի է,, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդվում է Սևիլիայի Վիրջեն դել Ռոսիո հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ:
29-ամյա ֆուտբոլիստին այլևս հանգստացնող հաբեր չեն տալիս, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ռիկոն ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 28-ին, երբ գլխին ձիու կողմից հարված էր ստացել: Ըստ ԶԼՄ-ների՝ դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։