«Բրայթոն էնդ Հով Ալբիոնի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերը կտեղափոխվի «Լիվերպուլ»: «Մերսիսայդցիները» ֆուտբոլիստի համար կվճարեն 40 միլիոն եվրո, Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ փաստաթղթերը կստորագրվեն այն բանից հետո, երբ Մաք Ալիսթերը բուժզննում կանցնի «Բրայթոնի» թույլտվությամբ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 2022/2023 մրցաշրջանում 24-ամյա արգենտինացին իր թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։
Արգենտինայի հավաքականի կազմում կիսապաշտպանը դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն։
























































