ՊՍԺ-ն ծրագրում է թարմացնել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիները պատրաստ են վաճառել Ֆաբիան Ռուիսին ու Կառլոս Սոլերին, եթե շահավետ առաջարկներ ստանան։
Ռուիսը ՊՍԺ-ին է միացել անցած ամառ՝ «Նապոլիից», 23 միլիոն եվրոյով, իսկ Սոլերը «Վալենսիայից»՝ 18 միլիոն եվրոյով:
Ավելի վաղ ՊՍԺ-ն հայտարարել էր Լեո Մեսսիի և Սերխիո Ռամոսի հեռանալու մասին։
























































