«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Ինտերի» դեմ խաղի սպասելիքներով։
«Երկու տարի առաջ մենք եզրափակիչում էինք և պարտվեցինք, անցյալ տարի հասանք կիսաեզրափակիչ։ Այս տարի մենք ևս մեկ հնարավորություն ունենք։ Մենք անպայման կանցկացնենք այս հանդիպումը՝ մտածելով, որ սա մեր վերջին հնարավորությունն է։ Սա հիանալի պահ է, որից մենք պետք է օգտվենք։ Մենք տխուր էինք, երբ պարտվեցինք եզրափակիչում 2021 թվականին։ Որոշ խաղացողների համար, ինչպիսիք են Ագուերոն և Ֆերնանդինյոն, դա վերջին հնարավորությունն էր։ Եվ, հավանաբար, հիմա էլ ոմանց համար դա կլինի վերջին հնարավորությունը։ Կարևորը ներկան է։ Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- Սիլվայի խոսքն է մեջբերել լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։