«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։
Ինչպես հայտնում է Dialy Mail-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ապագան «կարմիր սատանաների» կազմում կասկածի տակ է, քանի որ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է վաճառել նրան ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է պաշտպանին վճարել 12 միլիոն եվրո՝ ամռանը ակումբից հեռանալու համար։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Անգլիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 31 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ առանց գոլի խփելու:
























































