«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել «Սելտայի» կիսապաշտպան Գաբրի Վեյգային, հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա խաղացողը անցյալ մրցաշրջանում իր արդյունքներով հիացրել է լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ «Լիվերպուլն» ու «Բարսելոնան» նույնպես պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել կիսապաշտպանի համար:
Վեյգան 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
























































