ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
«Դա կլինի հիանալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Անպայման դիտելու եմ այս հանդիպումը։
Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի այդ խաղում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։























































