ՊՍԺ-ն արդեն ձևակերպել է իր առաջին ամառային տրանսֆերները։ Ինսայդեր Ֆաբրցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիական թոփ-ակումբի շարքերը համալրել են կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն ու Մանուել Ուգարտեն։
Ֆուտբոլիստները երկարաժամկետ պայմանագրեր են կնքել փարիզցիների հետ բուժզննում անցնելուց հետո։ Ուգարտեի տրանսֆերը ՊՍԺ-ին արժեցավ 60 միլիոն եվրո, իսկ Ասենսիոն տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով:
Այս մրցաշրջանի վերջում փարիզյան գրանդը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ի շարքերը լքեցին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։
























































