«Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստներ կորցրել են վստահությունը թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի նկատմամբ: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, անվստահությունն առաջացել է հունվարի վերջին «Վալենսիայից» կրած պարտությունից հետո: Թիմի խաղացողները դժգոհ են նաև Սետյենի օգնական Էդեր Սարաբիայից, որը «Ռեալի» դեմ խաղում ոչ կոռեկտ էր արտահայտվել Անտուան Գրիզմանի հասցեին:
Հիշեցնենք, որ Սետյենը «Բարսելոնան» գլխավորեց 2020 թ-ի հունվարին: Ակումբն այս պահին Լա լիգայում երկրորդ տեղում է: