«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել անգլիացի պաշտպան Հարի Մագուայերից: 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ակումբը նախատեսում է վաստակել 46,4 միլիոն եվրո, հայտնում է The Athletic-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի գավաթի եզրափակիչը Մագուայերի վերջին հանդիպումն էր «Յունայթեդի» կազմում։ Թիմի ավագի հետ պայմանագրի ավարտին մնացել է ևս երկու տարի, որի համաձայն նա ստանում է շաբաթական մոտ 220 հազար եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» Մագուայերին գնել է «Լեսթերից» 2019 թվականին 87 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 32 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ առանց գոլի:
























































