«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է երկրպագուների սուլոցները՝ ուղղված հարձակվող Լիոնել Մեսսիին և գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին:
«Անկեղծ ասած, մենք դրան ուշադրություն չենք դարձրել, պարզապես տոնել ենք չեմպիոնությունը։ Երկրպագուները միշտ աջակցել են մեզ, նույնիսկ պարտությունների ժամանակ, սա ամենակարևորն է։ Ես հասկանում եմ նրանց արձագանքը, քանի որ մենք պարտվեցինք չափազանց շատ խաղեր՝ Լիգա 1-ում 4 խաղ սեփական հարկի տակ: Սա չպետք է տեղի ունենար:
Այս մրցաշրջանում մեզ պակասում էր մենթալիտետը։ Չեմ կարող պատասխանել հարցին, թե արդյոք Գալտիեն կմնա՞։ Հույս ունեմ, որ նա կմնա, քանի որ նա հիանալի մարզիչ է, ով դեռ շատ բան կարող է տալ թիմին։ Այս մրցաշրջանում մենք շատ դժվարություններ ունեցանք»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
























































