«Տոտենհեմը» հետաքրքված է «Սելթիկի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուի ծառայություններով: Այս պահին հունական արմատներով ավստարալացի մասնագետը համարվում է անգլիական ակումբը գլխավորելու ֆավորիտը, հայտնում է The Athletic-ը։
Իր հերթին, Talk Sport-ը հայտնում է, որ եթե Անգելոսը նշանակվի անգլիական ակումբի գլխավոր մարզիչ, նա կփորձի լոնդոնյան ակումբ բերել «Սելթիկի» գլխավոր աստղին՝ Կյոգո Ֆուրուհաշիին։
Այս մրցաշրջանում ճապոնացի հարձակվողը Շոտլանդիայում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ լիգայի 36 խաղում 27 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:
Նա նաև յոթ գոլ է խփել գավաթային հանդիպումներում և օգնել է «Սելթիկին» նվաճել ներքին մրցաշարերում բոլոր երեք տիտղոսները (առաջնություն, գավաթ և Լիգայի գավաթ):