Լոնդոնի «Տոտենհեմի» ու Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը վստահեցրել է, որ մասնակցելու է Եվրոպայի առաջիկա առաջնության եզրափակիչ փուլին.
«Միանշանակ զգում եմ, որ խաղալու եմ Եվրոպայի առաջնությունում: Եթե մրցաշարի սկսվելուց առաջ ոչ մի սարսափելի բան տեղի չունենա, անպայման կխաղամ: Չնայած ես ընդհանուր խմբում չեմ մարզվում, բայց մարզադահլիճում շատ եմ աշխատում: Ես ամեն օր ուժեղանում եմ: Մի քանի շաբաթից ես կարող եմ խաղալ: Չեմ ուզում կանխատեսել, թե կոնկրետ որ խաղին կվերադառնամ դաշտ, բայց հուսով եմ, որ դա տեղի կունենա ապրիլի սկզբին կամ կեսերին»,-ասել է Քեյնը:
Հիշեցնենք, որ անգլիացին վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 21-րդ տուրի խաղում: