«Մոնակոն» հայտարարել է, որ Ֆիլիպ Կլեմենտը լքել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Կլեմենտը գլխավորել է «Մոնակոն» անցյալ տարվա հունվարին։ Թիմը նրա գլխավորությամբ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը առաջնությունում: 49-ամյա բելգիացի մասնագետի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։
«Մրցաշրջանի ավարտի դինամիկան ցույց էր տալիս, որ առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոփոխություն է անհրաժեշտ: «Մոնակոն» շնորհակալություն է հայտնում Ֆիլիպին իր մեծ ներդրման համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Մոնակոն» (65 միավոր) Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում մնաց առանց եվրագավաթային մրցաշարի։