Յուլիան Նագելսմանը ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզչի առաջնահերթ թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
ՊՍԺ-ի ղեկավարությունը շուտով կսկսի համագործակցության պայմանները քննարկել Նագելսմանի հետ, ով կարող է փոխարինել Քրիստոֆ Գալտիերին։ Հաղորդվում է, որ արդեն անցկացվել են նախնական բանակցություններ։
Նախկինում Նագելսմանը գլխավորել է «Բավարիան», սակայն մրցաշրջանի ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ գերմանացի մարզիչ՝ Թոմաս Տուխելը։ Նագելսմանի գլխավորությամբ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթեց ՊՍԺ-ին։