Ռոբին Գոսենսը ասել է, որ «Ինտերը» կփորձի հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Թիմերը կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
«Դա երազանք է, քանի որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ամենակարևոր հանդիպումն է, որ գոյություն ունի ակումբային ֆուտբոլի մակարդակով։
Մենք հպարտ ենք մեզանով, բայց նաև հասկանում ենք, որ արժանի ենք այս հնարավորությանը։ Մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել։ Մենք վաստակել ենք մեր տեղը այս եզրափակիչում։
Մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու, խնդիրներ կլինեն, բայց մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու համար։
Մենք տեսել ենք նրանց հանդիպումները։ Նրանց հիմնական ուժը շարժունակությունն է: Չկան խաղացողներ,որոնք խաղում են միայն իրենց դիրքում։ Ահա թե ինչու է «Մանչեսթեր Սիթին» վտանգավոր։
Բայց մենք մեկ շաբաթ ժամանակ ունենք պատրաստվելու և ծրագիր մշակելու՝ նրանց դժվարություններ պատճառելու համար»,- ասել է «Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսենսը Football Italia-ի հետ զրույցում։