Հարձակվող Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն ու ակումբն արդեն համաձայնեցրել են հետագա համագործակցության պայմանները, բանակցություններին մասնակցում է փարիզյան ակումբի մարզական խորհրդական Լուիս Կամպոսը։
Իսպանացու պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ 2027 թվականը։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։