Պաշտպան Միլան Շկրինյարը մոտ է Ինտերից ՊՍԺ տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կմիանա փարիզցիներին ազատ գործակալի կարգավիճակով:
Միլանցիները փոխարինող խաղացող են փնտրում, այս դերի թեկնածուներն են Բենժամին Պավարը (Բավարիա), Նաչոն (Ռեալ Մադրիդ), Տրևո Չալոբան (Չելսի):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միլանյան ակումբի հարձակվողը հնարավորություն ունի կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։