«Արսենալը» ակտիվ բանակցություններ է վարում հարձակվող Ռեյս Նելսոնի հետ նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Football365-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ բանակցային գործընթացը թեւակոխել է նոր փուլ։ Թիմի ղեկավարությունը հույսը դնում է խաղացողի վրա։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է այս ամսվա վերջին:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: