«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան, 22-ամյա խաղացողի հետ գործարքը նախատեսված է մինչև 2028 թվականը: Այժմ, գործարքը փակելու համար «Սպորտինգը» ցանկանում է, որ ՊՍԺ-ն կրկնի «Չելսիի» առաջարկը՝ 60 միլիոն եվրո և բոնուսներ:
Այս մրցաշրջանում Ուգարտեն պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։