«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո (2:1) խոսել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի մասին.
Վերջին հանդիպմանը գերմանացի կիսապաշտպանը դուբլի հեղինակ դարձավ ու հաղթանակ բերեց իր թիմին։
«Ինչպիսի մրցաշրջան նա անցկացրեց: Եվ խոսքը ոչ միայն կարողությունների, այլ նաև մտածելակերպի մասին է: Իլկայը կարևորագույն հանդիպումներում խաղում է այնպես, կարծես ընկերական խաղեր լինեն։ Նա բացառապես լավն է զգում իրեն ճնշման տակ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիայի գավաթը պատմության մեջ յոթերորդ անգամ (1903/04, 1933/34, 1955/56, 1968/69, 2010/11, 2018/19, 2022/23):