Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի խաղում «Օսերը» սեփական հարկի տակ պարտվեց «Լանսին»՝ 1-3:
«Օսերը» վաստակեց 35 միավոր և մրցաշարային աղյուսակում զիջեց իր տեղը «Նանտին», որը 1-0 հաշվով հաղթեց «Անժեին» և հանգրվանեց 16-րդ հորիզոնականում։
«Օսերը» 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո լքում է Լիգա 1-ը։ Ավելի վաղ առաջնությունն արդեն լքել էին «Այաչոն», «Տրոյան» և «Անժեն»։
Հայտնի է նաև, որ ակումբները կներկայացնեն Ֆրանսիան եվրագավաթներում։ ՊՍԺ-ն և «Լանսը» նվաճել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, «Մարսելը» կմասնակցի այդ մրցաշարի որակավորման փուլին։ «Ռենը» (4-րդ տեղ) և «Թուլուզը» (գավաթակիր) կմասնակցեն Եվրոպա լիգայի մրցաշարին, իսկ «Լիլը»՝ Կոնֆերենցիաների լիգային։